Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անդրանիկ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Հոկտեմբերի 27-ը մեր ամենազգայուն թեման է․ Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Իմ քայլը» խմբկացության տարեկան ամփոփիչ ասուլիսին անդրադարձավ Հոկտեմբերի 27-ի կարճված գործի` նորից քննություն սկսելուն, որի մասին երեկ տեղեկացրել էր Ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը։

«Դատախազն արդեն իր որոշումը կայացրել է՝ 27-ի հետ կապված, դա մեր ամենազգայուն թեման է, հասարակությունը սպասում է դրա բացահայտման հնարավոր իրողություններին: Մարտի 1-ի գործը տեսնում եք՝ ինչպես է ընթանում, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ինչպիսի ջանասիրությամբ փորձում են դատաքննությունը կասեցնել անորոշ ժամկետով, որպեսզի այդ գործընթացը մնա անորոշության մեջ: Հիմա դրան կմիանա Հոկտեմբերի 27-ը՝ իր բոլոր դժվարություններով: Նաև պետք է մտածենք հիմա նախաքննական մարմնի կարողությունների եւ քննչական խմբի ուժեղ կազմ ունենալու մասին, որովհետեւ շատ տարիներ են անցել, և հիմնական վկաները անհասկանալի պայմաններում մահացել են, բայց կան շատ ավելի կարևոր վկայություններ տվողներ, որոնց մեջ ես միայն Նաիրի Հունանյանին չեմ տեսնում, այստեղ շատ ավելի խորքային գործընթաց պետք է սկսվի»,- ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։