A
A
Մարիա Շարապովան հրաժարվել է մեկնել Հավայան կղզիներ
Աջակցիր «Ա1+»-ինՄարիա Շարապովան հրաժարվել է մասնակցել Հավայան կղզիներում ամեն տարվա վերջին անցկացվող թենիսի ցուցադրական մրցաշարին: Ռուսաստանցի թենիսիստուհին այսպես է բացատրել իր որոշումը.
«Ցավում եմ, որ հանեցի իմ թեկնածությունն այդ մրցաշարից: Ես որոշեցի իմ վերադարձից հետո ավելի շատ ժամանակ տրամադրել նոր տարվա առաջին մրցաշարի նախապատրաստմանը: Շատ էի ցանկանում մեկնել Հավայան կղզիներ, հանդիպել իմ երկրպագուների հետ», - ասել է 32-ամյա մարզուհին:
Մարիա Շարապովային այդ մրցումներում կփոխարինի ամերիկուհի Ալիսա Տաբիտը: Նա կհանդիպի բելգիացի Յանինա Վիկմայերի հետ: Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են ճապոնուհի Միսակի Դոին և գերմանուհի Անգելիկ Կերբերը: