Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արամ Վարդեւանյան
A A
Քաղաքականություն

Արդյոք լսե՞լ եք, որ անձեռնմխելիության հետ կապված քննարկում եղած լինի. իրավաբանը՝ ՍԴ նախագահի հարցաքննության մասին (տեսանյութ)

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հարցաքննելու հարցում է առկա է անձեռնմխելիության խնդիր, այս մասին Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, իրավաբան Արամ Վարդևանյանը։
 
«Դուք արդյոք լսե՞լ եք, որ անձեռնմխելիության հետ կապված քննարկում եղած լինի։ Կամ արդյոք դուք նկատե՞լ եք, որ պահպանվի զսպվածություն, առավել զգոնություն ՍԴ դատավորի նկատմամբ քննչական գործողություն կատարելու դեպքում», - հարցադրում արեց Վարդևանյանը։ Նրա խոսքերով՝ օրենքի պահանջն է, որ այդ դեպքում պետք է լինել զուսպ։ 
 
Վարդևանյանը մատնանշեց նախկին դատավոր Սամվել Ուզունյանի դեպքը, երբ նրա նկատմամբ քննչական գործողություններ, քրեական հետապնդում իրականացնելը Բարձրագույն դատական խորհուրդն է թույլ տվել։ Անդրադառոնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու վերաբերյալ օրենքին՝ իրավաբանն ասաց, թե երբ որ ժամկետային սահմանափակում է տրվում, երբ որ չեն պահպանվում Սահմանադրության դրույթները, երբ օրինագծի հիմնավորման մեջ հակասահմանադրական դրույթներ են տեղ գտնում, երբ Սահմանադրական դատարան օրինագիծը չի ուղարկվում, ապա չի կարող խոսք լինել կամավորության մասին։