A
A
Այս ապօրինի գործողությունների համար, ի վերջո, պատասխանատվության են կանչելու կազմակերպիչներին. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ հեղափոխական դաշնակցության իրավական հարցերով հանձնախմբի ղեկավար, իրավաբան Արծվիկ Մինասյանը կարծում է՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող քննչական գործողությունները ճնշումներ են։
Ըստ ՀՅԴ գործչի՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի, ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքի ընդունման միջոցով հաջողության չհասնելու պատճառով իշխանությունները գնում են այս քայլին։
«Համոզված եմ, որ այս ապօրինի գործողությունների համար, ի վերջո, պատասխանատվության են կանչելու դրանց կազմակերպիչներին։ Եվ իշխանափոխության առաջին իսկ պահից սկսած՝ սա կդառնա անցումային արդարադատության կարևոր ուղղություններից մեկը», - նշեց Մինասյանը։
Նրա խոսքերով՝ անօրինական միջոցներով հնարավոր չէ գալ օրինական դաշտ։
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննության է կանչվել։ Ավելի ուշ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին ասել է, որ Թովմասյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։