Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134239
A A
Քաղաքականություն

Ինձ դեռ վեց ամիս առաջ էին զգուշացրել․ Հրայր Թովմասյան (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել եւ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
 
Լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանը նշեց․
 
«Ինձ դեռ վեց ամիս առաջ էին զգուշացրել՝ «x, y, z» քայլերը չանելու համար Ձեզ մեղադրանք կառաջադրվի։ Դրա մասին մի օր կխոսեմ»։
 
 Հարցին, թե որո՞նք են այդ գործողությունները, ՍԴ նախագահն ասաց՝ հրաժարական տալը։
 
Անդրադառնալով ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին օրինագծին՝ նա նշեց, որ օրենքի հեղինակներն ուրեմն լավ չեն ճանաչում իր գործընկերներին՝ հավաստիացնելով, որ ոչ ոք չի ընդունի այդ առաջարկը։ Ինչ վերաբերում է իր հետագա պաշտոնավարմանը, ապա Թովմասյանը կշարունակի իր լիազորությունների կատարումը։ 
 
Թովմասյանի փաստաբաններից Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում առաջադրված մեղադրանքը որակեց որպես «քրեադատավարական փաթեթավորմամբ քաղաքական հետապնդում»։