Բացել լրահոսը Փակել լրահոսը
80989793_869153323516465_8731025702192676864_n
A A
Քաղաքականություն

«Իշխանությունը սևի դաշտից չէ, բայց ակամա գորշանում է․ շնաձկները որպես կանոն պլստում են կամ անձեռնմխելի են» (տեսանյութ)

 «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր տարեկան ամփոփիչ ասուլիս էր հրավիրել, որում կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը հայտարարեց՝ ժամանակն է, որ սևերի հետ համեմատության մեջ իր համար հարմարավետության զոնա ստեղծած և իրեն որպես սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունն ունենա իրական այլընտրանք և հակակշիռ՝ իրական սպիտակների բևեռ։

Լրագրողի հարցին, թե նա կարծում է, որ իշխանությունը սևի՞ դաշտից է, Վարուժան Ավետիսյանը արձագանքեց․

«Իշխանությունը սևի դաշտից չէ, բայց ակամա գորշանում է, որովհետև Հնարավոր չէ չունենալ իրական այլընտրանք։ Կեղծ այլընտրանքով սպիտակ ուժը չի կարող սպիտակ մնալ»,- ընդգծեց նա։

Վարուժան Ավետիսյանը հավելեց, որ հարուցված քրեական գործերը օվկիանոսի կաթիլներ են։ «Դրանք վերաբերում են մանր ձկներին, շնաձկները, որպես կանոն կամ պլստում են, կամ անձեռնմխելի են, կամ էլ քաղաքական նպատակներից ելնելով առկախված վիճակում են»,- շեշտեց նա։