Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport medal 27.12.
A A
Սպորտ

Հայ մարզիկները 2019 թվականին նվաճել են 222 մեդալ

Պետական աջակցության ծրագրում ընդգրկված մարզական ֆեդերացիաները 2019 թվականի ընթացքում մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, Եվրոպական 2-րդ խաղերում և համաշխարհային ունիվերսիադայում նվաճել են ընդհանուր առմամբ 222 մեդալ՝ 61 ոսկե, 84՝ արծաթե, 77՝ բրոնզե: Այդ մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքէջը։

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումների են արժանացել ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Հակոբ Մկրտչյանը, Եվրոպայի չեմպիոն են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը և ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, Եվրոպական խաղերի չեմպիոն են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը, Արթուր Հովհաննիսյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը:

Պետական աջակցության ծրագրում ընդգրկված 35 մարզական ֆեդերացիաներն անցնող տարվա ընթացքում պետական ֆինանսավորմամբ  անցկացրել են  Հայաստանի Հանրապետության 100 առաջնություններ, 147 ուսումնամարզական հավաք, մասնակցել 195 միջազգային մրցաշարերի, այդ թվում Եվրոպայի և աշխարհի առաջնությունների։