Բացել լրահոսը Փակել լրահոսը
26994_davit_xajakyan_M
A A
Քաղաքականություն

Դավիթ Խաժակյանը ՀՔԾ-ում փաստաթուղթ կհրապարակի

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել.

«Այսօր 15:00 լինելու եմ ՀՔԾ-ում` հրապարակելու պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով ՆՈՐ փաստաթուղթ, որից հետո կներկայացնեմ այն քննող մարմնին:
Քրեական գործի հարուցման հարցը որոշվելու է սեղմ ժամկետում` տոն օրերի ընթացքում ուստի այս փաստաթղթի հրապարակումը էական ազդեցություն կունենա գործի համար:

Հասկանում եմ, որ տոնական տրամադրություններ են, սակայն չեմ կարող թույլ տալ, որ օրինականության գնացքը կրկին գնա մեր կողքով»: