Աշխարհում սրտանոթային ամենահայտնի ստենտները «Best life» ԲԿ-ում՝ ամենամատչելի գնով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Best life» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, սրտի վիրաբույժ Կարեն Համբարձումյանն օրերս հատուկ սերտիֆիկատ՝ լիցենզիա է ստացել, որով թույլատրվում է իրեն հանրահայտ «Բիոտրոնիկ» ֆիրմայի «Մագմարիս» սրտի լուծվող ստենտներ տեղադրել հիվանդներին։ Սա Հայաստանում առաջին դեպքն է։
«Best life»-ը հայ-ճապոնական նորաբաց բժշկական կենտրոն է, որը բազմաթիվ նորամուծություններ է բերել Հայաստան՝ կապված սրտի վիրահատությունների հետ։
Կարեն Համբարձումյանը պատմում է՝ այս տարվա մայիսին հավաքվեցին ու որոշեցին նոր մոդել ստեղծել Հայաստանում, մասնավորապես՝ ինտերվենցիոնալ կամ միջամտական բժշկության ասպարեզում։ Այդպիսով ստեղծեց «Best life» հայ-ճապոնական բժշկական կենտրոնը, որի մասնագետները սկսեցին զարգացնել ներանոթային վիրաբուժության ճյուղերը։
Կենտրոնը աշխարհահռչակ «Բիոտրոնիկ» ընկերության միակ ներկայացուցիչն է Հայաստանում եւ միակը, որտեղ տեղադրում են սրտի «Օրսիրո» կոչվող դեղապատ ստենտը։
«Անում ենք սրտի կորոնար կամ սիրտը սնող պսակաձեւ անոթների միջամտություն, ինֆարկտների ժամանակ, նեղացումների, իշեմիայի, ստենոկարդիայի։ Միակն ենք, որ օգտագործում ենք «Բիոտրոնիկ» ընկերության «Օրսիրո» կոչվող դեղապատ ստենտները։ Սա առանձնանում է նրանով, որ ամենաբարակն է, ստենտի մատերիալն ամենաբարակն է։ Տեղեր կան, որտեղ մյուս ստենտները չես կարող անցկացնել, անոթները նեղացած են, իսկ այս ստենտի անցողականությունը մյուսների համեմատ մի քանի անգամ ավելի բարձր է։ Բացի այդ, ստենտի մատերիալի հաստությունը մեծ կապ ունի հիվանդության կրկնության հետ։ Ինչքան մատերիալը բարակ է, այնքան քիչ է հավանականությունը, որ հիվանդությունը կկրկնվի»,- պատմում է բժիշկը։
Այս դեղապատ ստենտները բազմաթիվ առավելություններ ունեն, որոնցից մեկն էլ այն է, որ ստենտը երկու կոմպոնենտ ունի՝ ակտիվ եւ պասիվ, ի տարբերություն մնացած ընկերությունների ստենտների։
«Մյուս դեղապատ ստենտներն ունեն մեկ ծածկույթ, սա երկուսն ունի, երկու ձեւով է պայքարում անոթի վերանեղացման դեմ։ Այդ պատճառով այս ստենտի տեղադրման դեպքում հիվանդության կրկնության հավանականությունը մինիմալ է»։
Ինչպես արդեն նշեցինք, «Best life» բժշկական կենտրոնը Հայաստանում միակն է, որ օգտագործում է «Բիոտրոնիկ» ընկերության «Մագմարիս» լուծվող ստենտները։
«Սա նման չէ մեր իմացած լուծվող ստենտներին, լրիվ ուրիշ տեխնոլոգիա է, ուրիշ արդյունքներ։ Ինչն է այս ստենտի առավելությունը։ Նախ՝ այն պահում է անոթի վազոմոտոր ֆունկցիան։ Անոթն օրգան է, որ լայնանում, թուլանում է։ Երբ մետաղական ստենտ ես դնում, ինքը քարացած մնում է, այս ստենտի մատերիալը մեկ տարվա ընթացքում լուծվում է, դուրս է գալիս, եւ անոթն իր էլաստիկությունը, կծկողականությունը պահպանում է, ինչը բժշկության մեջ կոչվում է վազոմոտոր ֆունկցիա»,- պատմում է մասնագետը։
Բացի այդ, երբ պացիենտին մետաղական ստենտներ են տեղադրում, եւ նրանք հետագայում բաց վիրահատության կարիք են ունենում, ստենտավորած հատվածում շունտ տեղադրել չի լինի, քանի որ այնտեղ մետաղ կա։
«Այս ստենտի առավելությունն այն է, որ լուծվում է, եւ Աստված չանի, կարիք լինի վիրահատության, նույն տեղում կարող են շունտ դնել, քանի որ կրկնակի մետաղի շերտ չունենք»։
Այս ստենտները եւս մեկ առավելություն ունեն։ Ստենտավորման ժամանակ հնարավոր բարդացումներից է թրոմբոզը, երբ մետաղական ստենտը շփվում է արյան հետ, կարող է թրոմբոզ առաջանալ, նման հավանականությունը 5-8 տոկոս է։ Այս ստենտների դեպքում թրոմբոզի առաջացման հավանականությունը զրո է։
«Թրոմբոզ բացարձակ չի հայտնաբերվում։ Սակայն սա հատուկ ձեւով պետք է դնես, հատուկ լիցենզիա ունենաս, ամեն տեղում եւ ամեն մեկին թույլ չի տրվում։ Եթե մյուս ստենտները գնում ես ու տեղադրում, ապա այս ստենտները տեղադրելու համար համապատասխան սերտիֆիկատ պետք է ունենաս։ Հայաստանում ես միակն եմ, որ ունեմ այդ սերտիֆիկատը, մեր կենտրոնն ունի այդ լիցենզիան՝ օգտագործելու նման ստենտները Հայաստանում։ Սա մեծ ձեռքբերում է»,- ասում է «Best life» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը։
Այդ բժշկական կենտրոնն ունի բաց վիրահատական բաժանմունք, որտեղ գիշեր-ցերեկ կատարում են սրտի ամեն տեսակի վիրահատություններ, զբաղվում են սրտային բոլոր պաթոլոգիաներով՝ ե՛ւ բաց եղանակով, ե՛ւ փակ։
«Կատարում ենք պերիֆերիկ անոթների, ոտքի անոթների վերագործողություններ, կատարում ենք քիմիաթերապիաներ, ինվազիվ օնկոլոգիայի, զարկերակների էմբոլիզացիա, վերցրել ենք բոլոր ինտերվենցիոն միջամտությունները՝ ոչ միայն սրտի, այլեւ անոթային համակարգի։ Զբաղվում ենք ինվազիվ ուռուցքաբանությամբ կամ օնկոլոգիայով, պերիֆերիկ անոթներով։ Կատարում ենք ինվազիվ առիթմոլոգիա, սիրտը վարող սարքերի տեղադրում՝ ռիթմավարներ, կարդիովերտերներ, սինխրոնիզացնող սարքերի տեղադրում։ Ամբողջ ասպարեզը օգտագործում ենք»,- ասում է Կարեն Համբարձումյանը։
«Best life» բժշկական կենտրոնում մոտ ապագայում պատրաստվում են զարգացնել նեյրոինտերվենցիան, ուղեղային անոթների վրա գործողություններ՝ ինսուլտների դեպքում, ուղեղի իշեմիայի եւ այլն։
Եւ չնայած բազմաթիվ նորամուծությունների՝ կենտրոնն ունի ամենամատչելի գնային քաղաքականությունը։ Կենտրոնի մասնագետները պարբերաբար իրականացնում են անվճար կոնսուլտացիաներ, ակցիաներ։ Կենտրոնի մասնագետները պարբերաբար այցելում են մարզեր, տեղում անվճար հետազոտություններ եւ կոնսուլտացիաներ իրականացնում։
«Մեր նպատակն է ոչ միայն հիվանդներ բուժելը այլեւ հիվանդությունները կանխարգելելը, սա բժշկության մեջ շատ կարեւոր ճյուղ է։ հաճախ հիվանդությունը կարող է այնպես սրընթաց զարգանալ կամ այն էտապում ախտորոշվել, որ այլեւս չկարողանանք շատ բան անել՝ հիվանդին օգնելու։
Դրա համար մենք այցելում ենք մարզեր։ Եւ մեր այցերի նպատակը ոչ թե հիվանդներ հավաքել, վերադառնալն է, այլ տեղում ուզում ենք պատրաստել մասնագետներ, որ այն հնարավորությունները, որ նրանք ունեն, տեղում անեն եւ կանխարգելեն հիվանդությունները կամ վաղ հայտնաբերեն»,- նշում է Կարեն Համբարձումյանը։
Հայաստանում եւ ողջ աշխարհում սրտանոթային հիվանդությունների արդյունքում մահացությունը բավական բարձր է։ Պատճառները բազմաթիվ են՝ ոչ առողջ ապրելակերպը, ուշ ժամերին ուտելը, հիպոդինամիան՝ նստակյաց կյանք վարելը, ծխախոտի չարաշահումը, գենետիկ նախատրամադրվածոթյունը եւ այլն։
Կարեն Համբարձումյանը նշում է՝ 30 տարեկանից բարձր անձինք, ովքեր ունեն գենետիկ նախատրամադրվածություն, գերքաշ, շաքարային դիաբետ, բարձր խոլեստերին, զարկերակային հիպերտենզիա, պետք է գտնվեն սրտաբանի հսկողության տակ, անկախ նրանից՝ գանգատներ ունեն, թե ոչ։
«Best life» բժշկական կենտրոնը չի զբաղվում միայն սրտանոթային հիվանդություններով։ Բժշկական կենտրոնն ունի նոր տեխնոլոգիաներով հագեցած, հզոր պոլիկլինիկային բաժանմունք, որտեղ կան բոլոր նեղ մասնագետները, կատարվում են բոլոր տեսակի կոնսուլտացիաներ ։ Պացիենտը, այցելելով այս պոլիկլինիկա, կարող է անցնել իրեն անհրաժեշտ բոլոր տեսակի հետազոտությունները՝ ամենամատչելի գնային քաղաքականությամբ։