Բաղդադում ցուցարարները պահանջում են ԱՄՆ դեսպանատան փակումն ու զորքի դուրսբերումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ ընթացող բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են փակել դեսպանատունն ու երկից դուրս բերել ամերիկյան զորքերը:
Ինչպես նշում է tass.ru-ն, այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը: Հայտնի է, որ շիա զինյալներին հաջողվել է ներխուժել դեսպանատան համալիրի տարածք, այրել հիմնական դարպասն ու պատերը:
Անվտանգության ծառայության աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել ու մի քանի կրակոց հնչեցրել օդ: Ստեղծված իրավիճակի հետևանքով 20 մարդ է տուժել:
Հարյուրավոր ցուցարարներ չեն պատրաստվում տուն վերադառնալ և հակաամերիկյան կարգախոսներ են բղավում:
Նրանք երկրի խորհրդարանից պահանջում են դեսպանատունը փակելու և զորքերը դուրս բերելու անհապաղ որոշում կայացնել:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հարյուրավոր շիա մուսուլմաններ հարձակվել են ԱՄՆ դեսպանատան վրա՝ արձակելով կրակոցներ: Հարձակումը տեղի ունեցել ԱՄՆ օդուժի կողմից «Քաթաեբ Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին հարվածելուց և 25 մարդ սպանելուն ի պատասխան:
Նշվում է, որ ԱՄՆ դեսպանն ու աշխատակազմը տարհանվել են: Ցուցարարների մի մասին հաջողվել է ներխուժել դեսպանատան տարածք, որտեղից ծուխ է բարձրանում: Նրանք քարեր են նետել պատուհաններին ու «Քաթաեբ Հեզբոլլահ»-ին աջակցող գրառումներ արել պատերին:
Բացի այդ, հարյուրավոր ցուցարարներ վրաններ են խփել դեսպանատան առջև: Իրավիճակի թեժացմանը զուգահեռ նրանք այրել են դեսպանատան անվտանգության ծառայությանը պատկանող երեք թրեյլեր:
Թրամփը կատարվածի համար մեղադրել է Իրանին․
«Իրանցիները սպանեցին ամերիկյան կապալառուին, վիրավորեց բազմաթիվ մարդկանց: Մենք տվել ենք վճռական պատասխան և այդպես էլ կանենք միշտ: Եվ այժմ Իրանը գրոհ է սկսել Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա: Նրանք լիովին պատասխանատու կլինեն: Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ Իրաքը օգտագործի իր ուժերը ՝ դեսպանատունը պաշտպանելու համար », - գրել է Թրամփը երեքշաբթի: