Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Հունվարի 2-ին, ժամը 11։52-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լուսինե Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորը՝ Արծրուն Ս.-ն (ծնված 1975 թ.), հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել և փակել գազի բալոնի փականը։