Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Պաշտոնական

Mercedes-ներ են բախվել, մեքենաներից մեկը 1 մետր բարձրությունից ընկել է․ կա 4 վիրավոր (տեսանյութ)

Հունվարի 5-ին, ժամը 13։17-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ` Կարո Ո.) և «Mercedes A» (վարորդ՝ Ռաֆիկ Ֆ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes A» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes A» մակնիշի վարորդը, ուղևորներ Արփինե Ֆ.-ն (ծնված 1986 թ.), Ռուզաննա Պ.-ն (ծնված 1967 թ.) և Դիանա Ս.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: