Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134295
A A
Քաղաքականություն

«Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարդկանց կյանքը փոխելու ու լավ ապրելու իրենց պատկերացրած բանաձևի առաջարկին և ընդգծեց, որ տարվա մեկնարկին ճիշտ ժամանակն է դրա մասին խոսելու:

«Հայաստան են գալիս հաճախորդներ, ովքեր փոքր և միջին բիզնեսի պոտենցիալ հաճախորդներ են: Այդ մարդիկ գալիս են մեր երկիր ոչ թե գնալու  հինգ աստղանի հյուրանոցներում ապրելու, ոչ թե  ամենաթանկ ռեստորաններում սնվելու, այլ նրանք գալիս են քայլելու, սար բարձրանալու, գետ տեսնելու, կենդանի տեսնելու, և հունվարի մեկից մենք միկրոբիզնեսը ազատել ենք հարկերից և ասել ենք ու շարունակում ենք ասել, որ աշխատանքն է ՀՀ-ում բարեկեցություն հաստատելու և աղքատությունը հաղթահարելու միջոցը»։

Վարչապետը վստահեցրեց՝ ստեղծել են բավարար դաշտ՝ այդ պայմաններն ապահովելու համար․

«Եվ այդ բավարար դաշտում, եթե ինքնակարգավորումեր չեն տեղի ունենում, մենք որոշակի ստանդարտներ պետք է պարտադրենք», - ասաց վարչապետը:

Վարչապետն ընդգծեց, որ չաշխատող մարդը չի կարող լավ ապրել:

«Հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, էլի կրկնում եմ, բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու, էդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության մեկնած ձեռքը ու առնվազն վեր կենա բազմոցից», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելով, որ երկարաժամկետ առումով լավ ապրելու բանաձևը կրթությունն է:

«Կրթություն ասելով նկատի ունեմ ամենօրյա կրթությունը, որովհետև մարդը իր ողջ կյանքի ընթացում կրթական պրոցեսի մեջ է»։

Վարչապետն ասաց՝  սպասում են բավականին բարձր տնտեսական աճ:

«2020 թվականի մեր տնտեսական աճի մեր  ցուցանիշը պիտի լինի ավելի լավը, քան՝ 2019 թվականինը և Կառավարությունը սրա համար պետք է շատ մեծ ջանք գործադրի՝ չխագարելով բիզնեսին տնտեսավարողներին, օգնելով նաև խնդիրները լուծել», - ասաց Փաշինյանը: