Արմեն Գրիգորյանը՝ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ընդգծեց․
«Մենք հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու։ Իհարկե, մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում։ Ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել՝ շատ լայնածավալ աշխատանք ենք կատարել և՛ սիրական ճգնաժամի, և՛ Իրանի ճգնաժամի ընթացքում։ կարելի է ասել՝ մեր ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել, մենք կարողացել ենք մշակել և՛ տարհանման, և՛ ճգնաժամին արձագանքելու պլան, որը շատ մեծ առաջընթաց է եղել կառավարման համակարգի համար»։
Արմեն Գրիգորյանը նշեց, որ այս երկու ճգնաժամից հետո մեր երկրի ինստիտուցիոնալ կարողությունները հզորացել են, և մենք ավելի հստակ գիտենք՝ ինչ ենք անելու։
«Ակնկալում ենք, որ մոտակա շրջանում ավելի շատ կայունություն կլինի տարածաշրջանում»,- ասաց նա։