Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)

Հունվարի 8-ին, ժամը 13.30-ի սահմաններում,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները, մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի գետնանցումում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի Հաղթանակի 2-րդ փողոցում հաշվառված 63-ամյա մի տղամարդու, որը նոյեմբերի 7-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու  մեղադրանքով:

Հետախուզվողը ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: