Կանայք պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին․ ակցիա՝ դատախազության դիմաց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳլխավոր դատախազության դիմաց հավաքվել են երեխաներին կորցրած մայրեր, ովքեր պահանջում են կալանավորել ապօրինի որդեգրումների գործով անցնող Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին։
Հավաքված կանայք կասկածներ ունեն, իրենց երեխաները չեն մահացել, քանի որ նրանցից շատերը երեխաների դիերը չեն տեսել: Նրանք նշում են, որ տարիներ շարունակ պայքարել են իրենց մահացած երեխաներին գտնելու համար, սակայն գործին ընթացք չի տրվել:
Դատախազության աշխատակիցները կանանց ներս հրավիրեցին՝ նրանց պահանջը լսելու համար, սակայն վերջիններս նշեցին, որ իրենք ցանկանում են հանդիպել միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Գլխավոր դատախազն ընդունեց կանանց։ Վերջինս վստահեցրել է, որ ամեն ինչ արվելու է՝ գործի բացահայտման համար։
Ապա կանայք հանդիպել են գործը վերահսկող դատախազներին՝ ներկայացնելով իրենց բողոքը:
Երեխաներին կորցրած մայրերը շարունակում են իրենց ակցիան։