Բացել լրահոսը Փակել լրահոսը
793d2842e3eb106a4566ee916de3cec6f1def3bd12461d3f52c21ac0682d6dca
A A
Քաղաքականություն

«Հանդիպումները շարունակվելու են». «Լուսավոր Հայաստանը» հանդիպել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի հետ

Հայաստանի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբկցության պատգամավորները խորհրդարանում հանդիպել են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ:

Այս առնչությամբ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լուսանկարներ է հրապարակել հանդիպումից եւ գրառում արել:

«Այսօր մեր նախաձեռնությամբ հանդիպեցինք Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանեց ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների ղեկավարների հետ հանդիպումները շարունակվելու են»: