A
A
«Վարչապետներն էլ են միս ու արյունից». Ավստրալիայի վարչապետն ընդունել է հրդեհների դեմ պայքարի սխալները
Աջակցիր «Ա1+»-ինԱվստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը խոստովանել է, որ անտառային հրդեհների դեմ պայքարի ուղղությամբ երկրի իշխանությունների գործողությունները միշտ չէ, որ արդյունավետ են եղել եւ այժմ մանրակրկիտ վերլուծության կարիք ունեն:
Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից։
Էյ-Բի-Սի հեռուստաալիքին տված հարցազրույցում Մորիսոնը հայտարարել է, որ առաջացած խնդիրներից մի քանիսն ինքը կարող էր շատ ավելի լավ հաղթահարել:
«Սա շատ զգայուն, շատ զգացմունքային միջավայր է։ Վարչապետներն էլ են միս ու արյունից, երբ համագործակցում են այդ (անտառային հրդեհներից տուժած) մարդկանց հետ», - ասել է վարչապետը։
Մորիսոնը հատկապես հիշատակել է հրշեջների ծանր աշխատանքը տարերքի դեմ պայքարում, ինչպես նաեւ նշել է, որ կառավարությունը պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա այդ խնդիրների լուծման գործում:
Վարչապետը հայտարարել է հրապարակային հետաքննություն սկսելու մասին, որը պետք է պարզի, թե որքանով են արդյունավետ իշխանությունները գործել ճգնաժամային իրավիճակում ։