Բացել լրահոսը Փակել լրահոսը
4
A A
Քաղաքականություն

«Մեկ-երկու կատակ արեցինք»․ Արարատ Միրզոյանը՝ Հրայր Թովմասյանի հետ հանդիպման մասին (տեսանյութ)

«Որեւէ այլ անձի երբևէ կատարած հանցագործությունը կամ օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ նախկինում ունեցած պաշտոնի հետ, եւ քաղաքական հետապնդումների մասին խոսք անգամ լինել չի կարող»,- այսպես մեկնաբանեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությունը, թե դեռ ամիսներ առաջ իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, իր նկատմամբ մեղադրանք կառաջադրվի։

«Դե նայեք՝ ոնց որ ես հիմա հանցագործություն կատարեմ և հետո, երբ մեր իշխանությունը կփոխվի ժողովրդի որոշմամբ, նոր իշխանությունների իրավական համակարգը սկսի հետազոտել իմ արած որեւէ հանցագործություն, և ես ասեմ՝ քանի որ ես զբաղեցրել եմ քաղաքական պաշտոն, ինձ քաղաքական հետապնդում են արել»,-ասաց նա։

Արարատ Միրզոյանը պնդում է՝ եթե անգամ Հրայր Թովմասյանը հրաժարական տար, այս քրեական գործը լինելու էր․

«Իրավապահները եթե այս նույն ճանապարհով գնային, բացահայտումներ անելու էին։ Եւ մեկընդմիշտ արձանագրենք, որ պայմանավորված չի քրեական գործը իր պաշտոնավարմամբ»։

Հիշեցնենք, որ հունվարի 6-ին տեղի ունեցած Սուրբծննդյան պատարագին ներկա էր նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ Լրագրողները հարցրին՝ արդյոք Հրայր Թովմասյանը բարձրաձայնե՞ց իր մտահոգությունների մասին։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Ոչ, մենք մեկ-երկու կատակ արեցինք»։

Այլ մանրամասներ նա չներկայացրեց։

Տեսանյութը՝ Azatutyun.am-ի