Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport iran
A A
Սպորտ

Իրանի միակ կին օլիմպիական մեդալակիրը հեռացել է երկրից

Օլիմպիական խաղերում մեդալ նվաճած Իրանի միակ մարզուհին՝ Կիմիյա Ալիզադեն, հրապարակայնորեն քննադատել է Իրանի կառավարությանը և հայտարարել, որ հեռացել է երկրից։ Այդ մասին նա տեղեկացրել է իր իստագրամում։

«Թույլ տվեք սկսել ողջույնից, հրաժեշտից և ցավից։ Ես Իրանի կեղեքված միլիոնավոր կանանցից մեկն եմ, որոնց հետ նրանք խաղում են։ Ես հավատացել եմ նրանց խոսքերին, խոստումներին, կրկնել դրանք։ Սակայն նրանք շահագործել են ինձ, երբ նպատակահարմար է եղել։ Ես մեծ դժվարությամբ են նման որոշում կայացրել։ Ես որտեղ էլ որ լինեմ, միշտ կմնամ Իրանի դուստրը », - գրել է օլիմպիական մեդալակիրը։

Ըստ նախնական տվյալների, 21-ամյա մարզուհին վերջերս հանգստանալու պատրվակով մեկնել է Եվրոպա, որից հետո չի վերադարձել հայրենիք։

Կիմիյա Ալիզադեն 2016թ օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ էր նվաճել թաեկվոնդոյի մրցաշարում։ Այդ մարզաձևն ընտրելու համար Իրանում մշտապես քննադատել են մարզուհուն՝ նշելով, որ կանանց հարիր չէ ոտքերով հարվածել։