Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Անանյան
A A
Քաղաքականություն

ՊԵԿ-ը փետրվարից Լարսի անցակետում ներկայացուցիչ կունենա. Դավիթ Անանյան (տեսանյութ)

Լարսի անցակետում ՊԵԿ-ը շուտով ունենալու է ներկայացուցիչ, որի թեկնածությունը ներկայացվել է Կառավարությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

«Արդեն ունենք Արտաքին գործերի նախարարության տեսակետը։ Կարծում եմ՝ այս ամիս նշանակում կունենանք, և փետրվարից մեր ներկայացուցիչն այնտեղ կունենանք: Գործնականում մեր ռուս գործընկերների հետ որևէ խնդիր չունենք, սակայն ամեն դեպքի համար, երբ որ կոնկրետ իրավիճակ է ստեղծվում և լրացուցիչ պարզաբանման կարիք է լինում, համագործակցության տարբեր մակարդակներում մենք կարողանում ենք գործընկերների հետ աշխատել և բոլոր խնդիրները կարգավորել, բայց առանց ներկայացուցիչ, դա ավելի շատ ջանք է պահանջում, քան ներկայացուցիչ լինելու պարագայում: Եղել են գործնական մի քանի դեպքեր, որոնց որ միջամտել են և ի պատիվ մեր ռուս գործընկերների, արագ լուծում են տվել շատ խնդիրների»,- նշեց ՊԵԿ նախագահը: