Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134366
A A
Քաղաքականություն

Մեծ քաղաքականության մեջ մտնելու այս պահին որևէ շարժառիթ չունեմ․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

«Մի քանի կազմակերպչական խնդիրներ կան, որոնք պետք շուտափույթ իրենց լուծումները ստանան»,- լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով 2020 թվականի անելիքներին, հայտարարեց  Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ առաջին հարցը Հանրային խորհրդի գտնվելու վայրն է.

«2018-ի մարտից մինչև 2019-ի մարտ մենք ժամանակավոր տեղակայված ենք եղել Բուզանդի 3 հասցեում, բայց դա երկար չի կարող լինել, ինչպես և նախկինում է հայտարվել։ Այս պահին ձեռնամուխ եմ եղել քննարկել Կառավարության հետ այն տարածքները, որտեղ կարող է Հանրային խորհուրդը ծավալել իր գործունեությունը։ Իմ և իմ մյուս գործընկերների պատկերացումներն այն են, որ տարածքը պետք է հասանելի լինի հանրության համար և լավագույն լուծումներ առաջարկի հանձնաժողովների պերմանենտ աշխատանքի համար»։

Սաֆարյանը նշեց, որ նախկինում Հանրային խորհրդին կառավարությունը երկու տարբերակ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, և պատճառների մասին էլ չի կարող խոսել․

«Առաջարկներից մեկը եղել է կառավարության շենքերից մեկում մշտական կեցավայր ունենալուն, այս կապակցությամբ առարկություններ եղան, առաջարկ է եղել նաև Սարյանի հատվածում ուենալ կեցավայր»։

Հանրային խորհրդի առաջև դրված երկրորդ խնդիրը, Սաֆարյանի դիտարկմամբ, այն է, որ պետք է ձեռք բերեն իրենց լիազորություններն պատշաճ իրացնելու համար համապատասխան գործիքներ։

Սաֆարյանն ընդգծեց՝ օրենքով լիազորված են իրականցնել տարբեր փորձաքննություններ, հանրին կարծիքի ուսումնասիրություններ, բայց դրա համար համապատասխան գործիքներ չունեն։

«Առաջիկա օրերին հանդիպում կունենամ պարոն վարչապետի հետ՝ այս խնդիրներն ավելի հանգամանորեն քննարկելու համար»։

Ընդգծեց նաև, որ առաջիկայում կունենան Հանրային խորհրդի նիստ, և նշեց, որ ցանկալի է, որ օրենքի շրջանակներում հանրային խորհրդի նիստերի անցկացման կոնկրետ օրեր նշանակվեն։

Սաֆարյանը տեղեկացրեց նաև, որ նախատեսում են ունենալ իրենց ներկայացուցչությունները ՀՀ տարբեր մարզերում։

«Հանրային խորհրդի մի քանի անդամների կարգավիճակի հարցը դեռևս մնում է։ Մենք ունենք գործընկերներ, ովքեր, նշանակված լինելով, 7-8 ամիս է չեն եկել խորհրդի աշխատանքներին մասնակցելու։ Պետք է հասկանանք, թե ինչու չեն գալիս։ Ունենք երկու թափուր տեղեր՝ Լարիսա Ալավերդյանի և Հարություն Մեսրոպյանի տեղերը»։

Հարցին, թե արդյոք որպես Հանրային խորհդի նախագահ՝ պահպանո՞ւմ է չեզոքություն, Սաֆարյանն արձագանքեց․

«Քաղաքական չեզոքություն նշանակում է չզբաղվել կուսակցական գործունեությամբ, այսինքն՝ չլինել ներքաղաքական,  իշխանության համար մղվող պայքարի գործընթացի մաս։ Ես չեմ անդամակցում որևէ կուսակցության, Հանրային խորհուրդ ներգրավվել եմ որպես փորձագետ։ Քաղաքական չեզոքությունը վերաբերում է կոնկրետ  մասնագիտական կարծիք հայտնելուն՝ հանրային փորձաքննության շրջանակներում։ Չեմ ուզում այլ խոստումներ տալ, բայց առաջին հերթին այդ քաղաքական չեզոքություն պահպանելն ինձ համար է կարևոր, դա ինձ համար շատ թանկ բան է՝ պահպանել մասնագիտական գործունեության դաշտում քաղաքագետի ինքնությունը։ Ինձ որևէ քաղաքական գործընթաց չի գայթակղում, մեծ քաղաքականության մեջ մտնելու այս պահին որևէ շարժառիթ չունեմ»,-նշեց Սաֆարյանը։