Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Քաղաքականություն

Վարչապետի հերթական ասուլիսը՝ Կապանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ իր հերթական հանդիպումը լրագրողների հետ տեղի կունենա Կապանում։

«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տեղեկացնում եմ, որ իմ հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S'UNIQUE» կինոթատրոնի շենքում (հասցե՝ Շահումյան 1):

Ասուլիսին մասնակցելու համար ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են հավատարմագրվել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում»: