Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134408
A A
Քաղաքականություն

Սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան նրանք, ովքեր աշխատունակ չեն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ քննարկում են ունեցել սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրման վերաբերյալ․

«Գիտեք, որ մեր կառավարությունը ձևավորման առաջին օրից այս հարցը դրել է, և մենք խնդիր ենք ունեցել, որ սոցիալական  աջակցության  համակարգը մարդկանց տնտեսական ակտիվության չի դրդում։ Երեկ մենք առնվազն նախնական մակարդակով կոնկրետացրինք մեր հայեցակարգը, թե ինչ պետք է անենք, և եթե շատ կարճ ձևակերպելու լինենք ՝ մենք խնդիր ենք դրել, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան ՀՀ-ում այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն, իրենք իրենց կարիքները չեն կարող հոգալ»։

Վարաչապետն ասաց՝ աշխատունակ մարդկանց հանդեպ վերաբերմունքը պիտի այնպիսին լինի, որ հնարավոր լինի նրանց քաջալերել և համակարգային պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան չաշխատել․

«Առանձահատուկ ուշադրության  պետք է արժանանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան ընտանիքների կրթական կարիքները, ընտանիքի զարգացման համար պետք է հոգանք, որպեսզի երեխաները կամ հենց մեծահասակները ստանան կրթություն մասնագիտական հմտություններ»։

Վարչապետն ասաց՝ այս ուղղությամբ պետք է սկսվեն հանրային քննարկումներ , որպեսզի հանրությունը քայլի Կառավարությանը զուգընթաց։