Բացել լրահոսը Փակել լրահոսը
21712_Erevani_qaxaqapetaran_M
A A
Պաշտոնական

Քաղաքապետարանը համաձայնություն չի տվել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը

Երեւանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա` Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին: Ըստ այդմ` այսօր հայտատուին ուղարկվել է համայնքի մերժումը»:

Հիշեցնենք, որ «Սենթրալ Իսթեյթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր էր շահագործել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի սահմաններում գտնվող Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրը:

Нет описания фото.