Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սանկտ Պետերբուրգում փլվել է մարզահամերգային համալիրի տանիքը (տեսանյութ)

 Սանկտ Պետերբուրգում փլվել Է «Պետերբուրգսկի» մարզահամերգային համալիրի տանիքը: Այդ մասին  հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչությանը։

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել շենքի ապամոնտաժման ժամանակ: Փլատակների տակ հնարավոր է` աշխատողներ մնացած լինեն:

Փլուզման ընդհանուր տարածքը կարող է 25-28 հազար քմ լինել:

Դեպքի վայրում աշխատում է 68 փրկարար և 18 միավոր տեխնիկա: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շենքում սկսվում են վերակառուցման աշխատանքներ: 

Հունվարին կոնցեսիոն համաձայնություն է ձեռք բերվել «Петербургский» մարզահամերգային համալիրի վերակառուցման և շահագործման համար: Համաձայն նախագծի` 2023 թվականի աշխարհի հոկեյի առաջնությանն այնտեղ պետք է առնվազն 20 000 հանդիսատես տեղավորող ժամանակակից սառցադաշտ հայտնվի: