Բացել լրահոսը Փակել լրահոսը
snowchampa
A A
Պաշտոնական

Սոթք-Քարվաճառ ճանապարհին բուք է. Երեւանում եւ 8 մարզերում ձյուն է տեղում

ՏԿԵՆ տեղեկացնում է.

     Փետրվարի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Մասիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։

 Առատ ձյան և քամու պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար։ Սաստիկ բքի պաճառով դժվարանցանելի են Թալինի տարածաշրջանի՝ Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհը և Ախուրյանի տարածաշրջանի՝ Քեթիի լեռնանցքը։ Աշոցքի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է։ Վարդենյանց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

------------------------------------------------------

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

 

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:

Դժվարանցանելի են Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Արմավիր ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները:

Արագած-Արթիկ և Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Մ-1 ավտոճանապարհի Մայիսյան-Աշոցք հատվածը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Երևանում, «Սարավան-Զանգեր» կոչվող հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Արարատի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արագած և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն:

 

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված 100 բեռնատար և 20 մարդատար ավտոմեքենաներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԱԻՆ