A
A
Մահացել է Ասկերանի քաղաքապետը
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մահացել է Ասկերանի քաղաքապետ, Ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար Սամվել Աղաջանյանը։
«Քիչ առաջ ստացա Ասկերանի քաղաքապետ, Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման ղեկավար, իմ կուսակցական և մտերիմ ընկեր Սամվել Աղաջանյանի անժամանակ մահվան ցնցող բոթը:
Ծանր ու դժվարին կյանքի ուղի է անցել Սամվելը, բայց դրանից նա չի կորցրել կենսասիրությունն ու շրջապատի հանդեպ սրտացավությունը: Նա հայրենիքի անձնվեր զինվոր էր և վայելում էր իրեն ճանաչողների սերն ու հարգանքը:
Վշտակցում եմ հարազատներին...»,- գրել է նա։