Կայացված որոշումը դուրս է դատական վերահսկողության սահմանումից. դատախազ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակեց դատախազության կողմից բերված` Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին «Մարտի 1»-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման որոշման դեմ բողոքի քննությունը։
Նիստից հետո դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց՝ մանրամասն ներկայացրել է հանգամանքները, որոնք տեղի են ունեցել քրեական գործով մաս անջատելու և հետագայում գործի նյութերին ծանոթացնելու հետ կապված։
Ինչ վերաբերվում է քննիչի պատասխանին, ապա վերջինս, ըստ դատախազի, նշել է, որ այն բոլոր ապացույցները, որոնք վերաբերվել են դրան, կցվել են քրեական գործին։
Նա նաև նշեց, որ մամուլում ցուցմունքներ հրապարակելու հետ կապված քրեական գործ կա հարուցված։ Իսկ նախաքննության գաղտնիքները հրապարակել և գործի վերաբերյալ տեղեկություներ չի կարող տրամադրել․
«Ինչ վերաբերում է մամուլում հայտնվելու հանգամանքին, դրանք քննության առարկա են, և չի կարող բացառվել, որ դրանք հրապարակվել են մինչ նախաքննության գաղտնիության փուլում»։
Դիտարկմանը, թե գործում առկա նյութերը պաշտպաններին տրամադրելուց հնարավոր չէ դրանք դռնփակ լսել և ապահովել պաշտպանների իրավունքների իրականացումը, դատախազը պատասխանեց․
«Օրենքով, Սահմանադրությամբ նախատեսված են, որ իրավունքների իրականացման եղանակները նախատեսվում են օրենքով։ Տվյալ պարագայում քրեական դատավարության օրենսդրությունը հստակ չափանիշներ է նախատեսում։ Ես իմ բողոքը ներկայացնելիս նշեցի, որ այդ հանգամանքը՝ կապված հրապարակային դարձնելու հետ, բավարար տեղեկություն չէ այն պարզ պատճառով, որ նախաքննության տվյալներն այս փուլում գաղտնի են։ Իսկ դատարանի կողմից կայացված որոշումը առհասարակ դուրս է դատական վերահսկողության սահմանումից»։