Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ
A A
Քաղաքականություն

ՊԵԿ-ն առաջարկում է, որպեսզի բոլոր ՀԿ-ները տարեկան հաշվետվություն ներկայացնեն (տեսանյութ)

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ 

Առաջարկվում է հասարակական կազմակերպություններին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել գործունեության տարեկան հաշվետվություն։ 

Նախագծի հիմնական զեկուցող, Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրեց  տարեկան հաշվետվության մեջ մտնող կետերը։ 

1․«Կազմակերպության` լրիվ անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը եւ պաշտոնական ինտերնետային կայքը (առկայության դեպքում), 

2․Գործադիր մարմնի ղեկավարի անունը և պաշտոնը,  

3․Կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան եւ նպատակները,

4․ Կազմակերպության անդամների, ինչպես նաեւ այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ),

5․ Հաշվետու տարվա ընթացքում ժողովի իրականացված նիստերի քանակը,

6․ Հաշվետու տարվա ընթացքում իրականացված ծրագրերի անվանումը եւ համառոտ նկարագրությունը (վայր, նպատակ, կարգավիճակ),

7․Տարեկան մուտքերի (դրամական եւ/կամ գույքային) ընդհանուր գումարը,

8․ Օգտագործված դրամական միջոցները եւ/կամ շարժական, անշարժ գույքը,

9․ Հաշվետու տարվա ընթացքում կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու տեսակի եւ դրա արդյունքում ստացված շահույթի օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը։ 

«Առաջարկվող փոփոխության էությունը կայանում է նրանում, որ գործող օրենքով  այն ՀԿ-ները, որոնք ֆինանսավորվում էին հանրային միջոցներից, նրանք էին պարտավոր ներկայացնել հաշվետվություններ, իսկ նրանք, որոնք ունեին մասնավոր ֆինանսավորման միջոցներ, հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունից ազատված էին»,- նկատեց հարակից զեկուցողը։