A
A
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի մրցույթում հաղթող չկա
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել։
Երևանի քաղաքապետարանում այսօր կայացել է 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը:
Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել:
Նոր հայտներն ընդունվում են մինչև փետրվարի 24-ը»։