Բացել լրահոսը Փակել լրահոսը
21712_Erevani_qaxaqapetaran_M
A A
Պաշտոնական

«Մաշտոցի պուրակի տարածքից ոչ մի թիզ չի պակասել եւ չի պակասելու»

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Քաղաքացի Tigran Khzmalyan-ը լուսանկարներ է հրապարակել, որոնց նկարագրությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե Մաշտոցի պուրակում հանրային տարածքի հաշվին նոր շինություն է կառուցվում: Ամիսներ առաջ սրա մասին գրել էի, հիմա ստիպված եմ կրկնել.

Մաշտոցի պուրակի՝ պողոտային հարող հատվածում վերանորոգվում է տասնամյակներ ի վեր նույն տարածքում գործող, թեթեւ մետաղական կոնստրուկցիայավ կառուցված սննդի օբյեկտը: Կարեւոր է շեշտել, որ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՉԵՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ, հակառակը՝ քաղաքային իշխանության պահանջով որոշակիորեն կրճատվել է շինության զբաղեցրած տարածքը: Կրկին, հատուկ պարոն Խզմալյանի համար նշեմ (թեեւ մինչեւ գրառում անելը ինքը կարող էր տեղում համոզվել), որ պուրակի տարածքից ոչ մի թիզ չի պակասել եւ չի պակասելու:

Այնուհանդերձ, հանուն ճշմարտության, Տիգրան Խզմալյանի գրառումից քաղաքը ինչ-որ օգուտ ունեցավ. դրա շնորհիվ քաղաքապետարանի արտաքին գովազդի վարչության աշխատակիցները արձանագրել են լեզվական խախտումներով գովազդային պաստառի առկայությունն ու այս պահին ապամոնտաժում են այն: Շնորհակալություն»:

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի Եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ էր հրապարակել, ու գրել, որ Մաշտոցի պուրակում «Бургерная է կառուցվում»։