«Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Սաս Գրուպ» եւ այլ ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Աջակցիր «Ա1+»-ինՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ «Ալեքս Հոլդինգ»,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։
«Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ»:
Մանրամասները կից՝ http://www.competition.am/upl…/resources/Vo14_31_01_2020.pdf