Թոքերի քաղցկեղից տարեկան մահանում է շուրջ 1,3 մլն մարդ
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Քաղցկեղի ամենամեծ հավանականությունն ի հայտ է գալիս 45 եւ բարձր տարիքում:
ԱՀԿ գնահատականով` ծխախոտ չօգտագործելու, ճիշտ սնվելու, ինֆեկցիոն հիվանդությունները վաղաժամ կանխարգելելու եւ ֆիզիկական ակտիվություն ցուցաբերելու դեպքում կարելի է կանխել քաղցկեղի դեպքերի 40 տոկոսը:
Ծխախոտի գործածությունը աշխարհում քաղցկեղի առաջացման հիմնական պատճառ է համարվում: Ըստ պաշտոնական վիճակագրության դեռ 15 տարի առաջ ամբողջ աշխարհում քաղցկեղից մահացել է 7,6 մլն մարդ: Դա ընդհանուր գրանցված 58 մլն մահերի 13 տոկոսն է:
Թոքերի քաղցկեղից տարեկան մահանում է շուրջ 1,3 մլն, որովայնի քաղցկեղից` 1 մլն, հաստ աղու քաղցկեղից` 655 հազար մարդ: Քաղցկեղի դեպքերի շուրջ 70 տոկոսը գրանցվում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում:
Տղամարդկանց շրջանում առավել տարածված է թոքերի, որովայնի, հաստ աղու, կերակրափողի, կանանց մոտ` կրծքագեղձի, որովայնի, արգանդի պարանոցի եւ թոքերի քաղցկեղը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ