Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Ուղիղ (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց, քանի որ չէին ներկայացել Ռ․ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը, Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Սահակյանը՝ պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։

Պաշտպանները նշել են, որ 2020 թ․ հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդներից մեկի կողմից հնչեցվել է սպառնալիք, ինչին դատարանը պատշաճ չի արձագանքել։ Նույն պատճառաբանությամբ նիստին չեն ներկայացել նաև Արմեն Գևորգյանի պաշտպանները։