Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչու են ոչ հայտնիների լուսանկարները փակցվել մետրոյի կայարանում (տեսանյութ)

Ուղեւորները չեն շտապում արագ դուրս գալ մետրոյի «Երիտասարդական» կայարանից։ Պատերին, որոնք տարվա ընթացքում գրեթե դատարկ չեն մնում, փակցվել էին ոչ հայտնի մարդկանց լուսանկարներ։ Տարբեր մասնագիտությունների տեր այս մարդիկ միավորվել էին մի գաղափարի շուրջ, որ քաղցկեղը դատավճիռ չէ։ Ես կամ. Ես գործելու եմ խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացման օրը պատահական չէր ընտրված։

Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։ Քաղցկեղային հիվանդություններ ունեցողների թիվը Հայաստանում աճում է։ 2018թ-ին այն ավելացել է 8000-ով,իսկ մահացությունները եղել են 4000- 5000։

Մասնագետներն այս տեմպերը նվազեցնելու համար կարեւում են հիվանդության վաղ ախտորոշումը։ Այսօրվա ցուցահանդեսը ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել էր՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ։

Ի դեպ, այսօր ֆեյսբուքում սոցիալական ցանցում յուրօրինակ արշավ էր։ Բազմաթիվ օգտատերեր, այդ թվում պաշտոնյաներ, միացել էին քաղցկեղի դեմ միասնական պայքարին՝ կրկնելով՝ քաղցկեղը չպետք է համարվի դատավճիռ: