Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_9391
A A
Պաշտոնական

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Առողջ Հայաստան»-ը փոխըմբռնման համաձայնագիր են ստորագրել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը (ՀՀՀ) և «Առողջ Հայաստանը» փոխըմբռնման համաձայնագիր են ստորագրել, որի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը աջակցելու է Հայաստանում հիմնադրամի կողմից մշակված և իրականացվող առողջապահական ծրագրերի իրականացմանը՝ դրամահավաք արշավներ կազմակերպելու ուղղությամբ:

Այդ նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում ստեղծված է հատուկ դրամահավաք արշավի բաժին, որտեղ հավաքագրված միջոցները կուղղվեն վերոհիշյալ  ծրագրին։ Մանրամասներին ծանոթանալու և ծրագրին նպատակային նվիրատվություններ կատարելու համար, այցելե՛ք հետևյալ հղումով http://bit.ly/2GWgoxn:

«Առողջ Հայաստանը» կապահովի բժիշկների և բուժակների երկարատև, շարունակական ներկայությունը հեռավոր գյուղերում և քաղաքներում, ինչը թույլ կտա բուժաշխատողներին կայուն հարաբերություններ զարգացնել տեղական համայնքների հետ, ստեղծել բարձրորակ առողջապահության կայուն մոդել Հայաստանի ողջ տարածքում: Այս ծրագրի միջոցով մեր հայրենակիցները հնարավորություն կունենան ներգրավվելու Հայաստանում գյուղական բժշկության զարգացման գործընթացում, իսկ Հայաստանի հեռավոր տարածքները կծառայեն որպես պարարտ հող նորարար գաղափարների համար, որոնք կբարեփոխեն և կբարելավեն Հայաստանի ողջ առողջապահական համակարգը (այդ թվում՝ ամրապնդելով և ընդլայնելով բուժակների մասնագիտական գործունեության շրջանակները)։ Առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում ծրագիրը կընդլայնվի՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր տարածաշրջանները, որտեղ առկա է հիմնական բուժօգնության ծառայության մատուցման պակաս:

 

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ ՀՀՀ-ն առողջապահական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել։ Այսօր Հայաստանում և Արցախում կա հիմնադրամի կողմից կառուցված կամ վերանորոգված 75 բուժհաստատություն: 2015 թվականից ի վեր, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևմտյան շրջանը համագործակցում է «Գլենդեյլ ադվենտիստ» բժշկական կենտրոնի բուժաշխատողների հետ, կազմակերպում նրանց այցը Հայաստան և Արցախ ի նպաստ հայրենի բժշկության զարգացման։ Այս տարիների ընթացքում, հազարավոր խորհրդատվություններ և վիրահատություններ են անցկացվել, հիվանդանոցներին տրամադրվել է բարձրորակ և արդի սարքավորումներ և դեղորայք։ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ