Բացել լրահոսը Փակել լրահոսը
21712_Erevani_qaxaqapetaran_M
A A
Պաշտոնական

Հարբած վիճակում վթարի ենթարկված 99 համարի վարորդը պարտադիր գրանցում չի անցել․ խոսնակ

Երեւանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Թիվ 99 համարի վարորդը, որն այսօր հարբած վիճակում վթարի է ենթարկվել Իսակովի պողոտայում, առավոտյան դիսպետչերական կետում պարտադիր գրանցում չի անցել:

Ըստ գործող կարգի, վարորդն ամեն օր առավոտյան պետք է ներկայանա երթուղին սպասարկող դիսպետչերական կետ, ստանա կնքված ուղեգիր, անցնի համապատասխան զննությունն ու դուրս գա երթուղի: 99 համարի «Գազելը» վարող Օնիկ Ադամյանն այսօր առավոտյան «դիսպետչերանոց» չի մտել, ուղեգիր չի ստացել, զննություն չի անցել:

Ադամյանի վարորդական ապագան պարզ կլինի Ճանապարհային ոստիկանության որոշումից հետո: Այնուհանդերձ, հայտնի է, որ խմածության գրանցված աստիճանի դեպքում մեքենա վարելը պատժվում է վարորդական իրավունքից զրկումով՝ 1 տարի ժամկետով:

Եթե ՃՏՊ-ից տուժած անձանցից որեւէ մեկը բողոք ներկայացնի, հնարավոր է նաեւ քրեական հետապնդումը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ այսօր առավոտյան Իսակովի պողոտայում 99 համարի երթուղին սպասարկող «Գազել»-ի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կան տուժածներ։