Բացել լրահոսը Փակել լրահոսը
85019828_1411844322311018_8033934428239560704_n
A A
Պաշտոնական

105 տարեկան տղամարդը ցանկանում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Նուրհան պապիկը ծնվել է 1915թ., Արևմտյան Հայաստանում, 105 տարեկան է, Իտալիայի քաղաքացի: Ցանկություն է հայտնել ստանալ ՀՀ քաղաքացիություն և պատվով կրել ՀՀ քաղաքացու անձնագիրը:
 

Իհարկե մենք բացառության կարգով սահմանված փաստաթղթերը դիմումի հետ միասին ընդունեցինք բնակարանում, առանց վարչություն հրավիրելու:
Երկարակեցություն և առողջություն ենք մաղթում նրան»: