Բացել լրահոսը Փակել լրահոսը
389c5005-3754-4a00-bf45-8516e4f9fc03_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ԱՄՆ Սենատը դեմ քվեարկեց Թրամփի իմպիչմենտին (տեսանյութ)

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը դեմ քվեարկեց նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտնելուն։

Հիշեցնենք, որ նրա դեմ դեմոկրատները ներկայացրել էին իշխանությունը չարաշահելու եւ Կոնգրեսի աշխատանքները խոչընդոտելու մասին մեղադրանքներ։

Սենատորները ձայների մեծամասնությամբ երկու կետով էլ արդարացրել են նախագահին։ Թրամփը կշարունակի գլխավորել Միացյալ Նահանգները։

Նշենք, որ Թրամփը ԱՄՆ-ի պատմության մեջ դարձավ երրորդ նախագահը, ում դեմ անվստահության գործընթաց էին սկսել։