A
A
«Կարանտինից հետո դեսպանությունը կապահովի ՀՀ քաղաքացու վերադարձը ՌԴ-ից»
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկություն է հրապարակել Չինաստանից ՌԴ տարհանված ՀՀ քաղաքացու վերաբերյալ։
«Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտապես տեղեկատվություն է ստանում Չինաստանից ՌԴ Տյումենի մարզ տարհանված ՀՀ քաղաքացի Լ․Բաղդասարյանի վերաբերյալ։
Մշտական կապ է պահպանվում ՌԴ համապատասխան մարմինների, մարզային իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Սահմանված կարանտինային ժամկետի ավարտից հետո՝ դեսպանությունն, ըստ անհրաժեշտության և պահանջի, կապահովի քաղաքացու վերադարձը ՀՀ»,- նշվում է հաղորդագրության մեջ։