Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport gimnastika
A A
Սպորտ

Հայաստանի մարմնամարզուհիները կպայքարեն Մոսկվայի «Մեծ մրցանակի» համար

Հայաստանը ներկայացնող մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան կմասնակցի գեղարվեստական մարմնամարզության Մոսկվայի «Մեծ մրցանակի» մրցաշարին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մրցաշարը տեղի կունենա հանրահայտ «Լուժնիկիի» մարզահամալիրում, փետրվարի 7-9-ը։ Մրցավարական հանձնախմբում ընգրկված է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ  Գայանե Ներսիսյանը։

Փետրվարի 7-8-ին տեղի կունենան նախնական փուլի մրցումները, իսկ փետրվարի 9-ին՝ եզրափակիչները։

Մրցաշարին զուգահեռ կանկացվի Ալինա Կաբաևայի անունը կրող «Գազպրոմի չեմպիոնների գավաթի» խաղարկությունը։ Հայաստանից այդ մրցումներին կմասնակցեն Յասմինա Աղագուլյանը (մեծահասակներ), Անժելիկա Կարախանյանը և Միլանա Գևորգյանը (կրտսեր տարիքային խումբ)։