A
A
Վոլեյբոլի Հայաստանի կանանց թիմը 3-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպական տուրում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԾաղկաձորում կայացել է ձյան վոլեյբոլի Եվրոպայի հերթական տուրի մրցաշարը։ Ինչպես հայտնում է Եվրոպայի վոլեյբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարին մասնակցել են տղամարդկանց 16 և կանանց 6 թիմ։
Երեք օրվա մրցապայքարից հետո հայտնի են դարձել բոլոր մրցանակակիրները։ Տղամարդկանց առաջին երեք տեղերը գրավել են Ռուսաստանի ներկայացուցիչները։ Հաղթող է դարձել Բոբրիկով, Բոգատով, Միխալև եռյակը։ Հայաստանի տղամարդկանց թիմը բավարարվել է 9-րդ համեստ տեղով։
Կանանց մրցումներում դարձյալ հաղթել են Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք եզրափակիչում 2։0 հաշվով պարտության են մատնել Լիտվայի մարզուհիներին։ Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել են մեր վոլեյբոլիստուհիները, որոնք 2։1 հաշվով առավելության են հասել Ռումինիայի թիմի նկատմամբ։