Երևանի «Ուրարտուն» այսօր մեկնել է Կիպրոս
Աջակցիր «Ա1+»-ին«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզչական անձնակազմն ու ֆուտբոլիստներն այսօր Երևան – Աթենք - Լարնակա չվերթով մեկնել են Կիպրոս: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Թիմը հանգրվանել է Այիա Նապա քաղաքում, որտեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի մինչև փետրվարի 19-ը։ Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն այս հավաքին հրավիրվել է 25 ֆուտբոլիստ․
Դարպասապահներ՝ Անատոլի Այվազով, Գրիգորի Մաթևոսյան, Արսեն Բեգլարյան
Պաշտպաններ՝ Էդվարդ Կպոդո, Եվգենի Օսիպով, Հրաչյա Գեղամյան, Արսեն Սադոյան, Արսեն Եղիազարյան, Նարեկ Պետրոսյան, Ռոբերտ Դարբինյան
Կիսապաշտպաններ՝ Հակոբ Հակոբյան, Արամ Բարեղամյան, Արտակ Դաշյան, Յուրիցա Գրգեց, Մարկո Բրտան, Դավիթ Պապիկյան, Պիտեր Մուտումոսի, Թայմուրազ Տոբոև, Խուան Ասոկար, Ռուբեն Ռամիրես, փորձաշրջան անցնող ֆուտբոլիստ
Հարձակվողներ՝ Կարեն Մելքոնյան, Եվգենի Կոբզար, Էրիկ Պետրոսյան, Սեմյոն Սինյավսկի
«Ուրարտուն» Կիպրոսում կանցկացնի ստուգողական 3 հանդիպում։ Փետրվարի 8-ին թիմն ուժերը կչափի Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ուֆա»-ի հետ։ Փետրվարի 12-ին մերոնք կհանդիպեն Եկատերինբուրգի «Ուրալի», իսկ փետրվարի 17-ին՝ «Տեքստիլշիկի» հետ: