Բացել լրահոսը Փակել լրահոսը
1580998952,5807
A A
Պաշտոնական

Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել է կնոջ պարանոցին, սպառնալիքներ հնչեցրել

ՀՀ ոստիկանությունից հայտում են, որ քիչ առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որ մի տղամարդ Տիգրան Մեծի պողոտայում դանակը պահել էր մի կնոջ պարանոցին և սպառնալիքներ էր հնչեցնում։

Տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների գործողությունների շնորհիվ, տղամարդը վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։

Դանակը վերցվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։