Բացել լրահոսը Փակել լրահոսը
85049606_859535501155354_836057105478713344_n
A A
Պաշտոնական

Դոհա-Երևան ինքնաթիռը վայրէջք է կատարել Քուվեյթում, ապա հետ վերադարձել Դոհա

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության QTR 285 Դոհա-Երևան չվերթը Երևանում վատ եղանակային պայմաններից ելնելով ս. թ. փետրվարի 9-ին ժամը 03:30 վայրէջք է կատարել Քուվեյթի պահուստային օդանավակայանում և այնտեղից 04:50 ուղևորվել է դեպի Դոհա։

«Տեղեկացնում ենք նաև, որ QTR 286 Երևան-Դոհա ուղղությամբ բոլոր ուղևորները կտեղափոխվեն հաջորդ չվերթով, որը կկայանա ս. թ. փետրվարի 10- ին QTR285 Դոհա 22:00-Երևան 01:05 QTR286 Երևան 02:45-Դոհա 05:50
Հարգանքով,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»։