Բացել լրահոսը Փակել լրահոսը
GettyImages-958957024
A A
Պաշտոնական

«Շարունակեք մարդկանց ժպիտ պարգևել»

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանքը՝ Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ.

«Այսօր Ստոմատոլոգների միջազգային օրն է

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն։  Մեր առողջապահական համակարգում ստոմատոլոգիան ամենակայացած և զարգացած ոլորտներից է՝ շնորհիվ մեր պրոֆեսիոնալ ստոմատոլոգների և երկարամյա ստոմատոլոգիական դպրոցի։

Շարունակեք մարդկանց ժպիտ պարգևել»։