A
A
Որևէ լուրջ պատահար չի արձանագրվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 8-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղաց առատ ձյուն: Դրա կապակցությամբ ճանապարհային ոստիկանությունն արտակարգ ռեժիմով իրականացրեց ուժեղացված հատուկ ծառայություն: Ծառայության են դուրս եկել ճանապարհային ոստիկանության 380 ծառայողներ, հայտնում են Ոստիկանությունից։
Նրանք ոչ միայն ապահովել են անվտանգ երթևեկություն, այլև Համագործակցելով մյուս գերատեսչությունների աշխատակիցների հետ, օգնել են ձնաբքի մեջ հայտնված վարորդներին:
Արդյունքում, ուրախությամբ կարող ենք փաստել, որ փետրվարի 8-ին զոհերով ու վիրավորներով որևէ լուրջ պատահար չի արձանագրվել: