A
A
Փողոցն անցնելը կդառնա՞ ավելի անվտանգ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրեցիների խոսքով՝ նրանք գերադասում են անցնել փողոցը՝ հատելով ավելի վտանգված տարբերակով: Պատճառն Ալեք Մանուկյանը Շիրակացուն կապող գետնանցումի բավարար պայմաններից զուրկ լինելն է. չկա լուսավորում, տարածքը լի է աղբով ու ծառայում է որպես հանրային զուգարան:
Անձրեւային եղանակներին ու ձնհալի ժամանակ խնդիրն ավելի է սրվում. փողոցը ջրով է պատվում ու անցնելու միակ տարբերակը նույն կեղտոտ գետնանցումն է մնում: Ըստ պատասխանատուների՝ Գյումրիում չգործող գետնանցումների թիվը գնալով նվազում է, դրանք վերանորոգվում ու հանձնվում են շահագործման. այս գետնանցումը եւս ցանկում է: