Բացել լրահոսը Փակել լրահոսը
84072569_126563712002137_8971947829622734848_n
A A
Քաղաքականություն Հասարակություն

Հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացվել է ՀՀ նախագահի՝ 2020 թվականի փետրվարի 9-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին որոշումը, որով  Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակվել է 2020 ապրիլի 5-ին, այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա նշեց, որ  հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ից։